Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ծովի լռությունը»

«Ծովի լռությունը»
19.11.2016 | 15:40

Նոյեմբերի 19-ին, ժամը 15:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի գծանկարիչ Ծովինար Թադևոսյանի «Ծովի լռությունը» խորագիրը կրող գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչև նոյեմբերի 26-ը:

Ծովինար Թադևոսյան-ստեղծագործողի խոսուն լռությունը լի է գրաֆիկական պատկերներով, հոգեբանական և փիլիսոփայական անսպասելի լուծումներով և զգացմունքայնությամբ: Գծապատկերները մեզ են փոխանցում այն առեղծվածայինը, որն անանուն է ու միտված անհայտին: Գծանկարիչը իրականություն է բերում ենթագիտակցականի իր խորհրդատեսիլը, որը հավասարապես բաշխված է պոեզիայի, հավատքի և ներդաշնակ երաժշտամեղեդու կշռույթներում:


Ծովինար Թադևոսյան մասնակցել է «Աշնան արև» (2013 թ.), «Նարեկացու լույսը» (2015 թ.) ցուցահանդեսներին, ինչպես նաև ՀՀ նկարիչների միության և գրաֆիկական աշխատանքների այլ ցուցահանդեսների, փառատոների՝ Իտալիայում, Լեհաստանում և այլ երկրներում: Աշխատանքները ցուցադրվել են ԱՄՆ-ում` հայ նկարիչների կողմից իրականացվող ժամանակակից արվեստին նվիրված նախագծերի շրջանակներում:

Դիտվել է՝ 1276

Մեկնաբանություններ